Առնվազն 74 մարդ է զոհվել Իսպանիայի Տոլեդո նահանգում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով

Առնվազն 74 մարդ է զոհվել Իսպանիայի Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է El Diario թերթը: Ավելի վաղ հաղորդվում էր 69 զոհի մասին:


Հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդո նահանգի (Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնք) Ուրդա բնակավայրի շրջանում իրար են բախվել Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու մարդատար գնացքները: Գնացքներում ընդհանուր առմամբ գտնվել է ավելի քան 540 ուղևոր: