Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու նույն ստորաբաժանման ևս երկու պաշտոնյա, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ երեք պաշտոնյաներն էլ կալանավորվել են, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նախաքննությունը շարունակվում է։