Կրծքագեղձի քաղցկեղի ամիսն ամփոփեցինք ջերմ, մտերմիկ հանդիպումով. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա ամփոփիչ հանդիպմանը։


«Կրծքագեղձի քաղցկեղի ամիսն ամփոփեցինք ջերմ, մտերմիկ հանդիպումով՝ քաղցկեղը վերապրած կանայք, բժիշկներ, առողջապահության կազմակերպիչներ:


Խոսեցինք մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի ձեռքբերումներից և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են ավելի պացիենտակենտրոն, հոգատար ու աջակցող համակարգ ունենալու համար»,- գրել է նախարարը։