Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական դրոնների հարձակումները նոյեմբերին կկրճատեն դիզելային վառելիքի արտահանման ծավալները՝ նախանշված պլանի համեմատ։ Չնայած դրան, նոյեմբերին նախատեսվում է թույլատրել 2,1 մլն տոննա դիզելի արտահանում (որից մի մասը՝ Ամերիկա)։ Նովակը նաև նշել է, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է մինչև 2027 թվականի հունվարի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը՝ որոշակի բացառություններով։