Քաղաքացիակենտրոն լրատվություն
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեսանյութ է հրապարակել և հայտնել COP18-ը հյուրընկալող երկրի ընտրության մասին։
«COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։
Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում»,- գրել է նախարարը։