Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում կդադարեցվի շատրվանների աշխատանքը։
«Մայիսից Երևանում շահագործվել է 35 շատրվան՝ զովություն ու հաճելի մթնոլորտ պարգևելով երևանցիներին և քաղաքի հյուրերին։
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։