Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ նիստին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։


Թեման՝ Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն, վարող՝ Բաստիան Գիգերիխ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) գլխավոր տնօրեն և գործադիր ղեկավար։


Բանախոսներ՝ Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանի՝ Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար,


Անվար Գարգաշ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական,


Արարատ Միրզոյան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար։