ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով

Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։


Միաժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։


Հայտը պատրաստվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ վերջինիս ֆինանսավորմամբ։