Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային կարգավորումներին, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ հարթակում թվային նախաձեռնությունների քննարկման և թվային նախագծերի իրականացման կարգին:
ԵԱՏՀ խորհուրդը հաստատել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: