Ամերիկացիները ժողովրդավարությունից բան չեն հասկանում․ Սպասենք՝ «Ուժեղ Հայաստանն» ու դաշնակցականները գնան մի երկու բան սովորեցնեն․ Ալեքսանյան

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գիտեք որ ԱՄՆ-ում Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններ են։ Ուրեմն էս ժողովրդավարությունից ոչինչ չհասկացող ամերիկացիները քվեաթերթիկների ընդամենը 30,40,50 տոկոսը հաշված դուրս են գալիս ու հայտարարում իրենց հաղթանակի մասին։


Այ մարդ մի հայաստանցի ընդդիմադիր չկա՞, որ գնա բացատրի, որ դա իշխանության զավթում է, որ ապօրինի է, դիմի բարձր դատարան։ Փրկի, էլի, ամերիկյան ժողովրդավարությունը։ Մի խոսքով՝ էս ամերիկացիները ժողովրդավարությունից բան չեն հասկանում։ Սպասենք, թե երբ վերջապես «Ուժեղ Հայաստանն» ու դաշնակցականները ժամանակ կունենան, որ գնան մի երկու բան սովորեցնեն։