ՊԵԿ-ն ու ՎԶԵԲ-ը քննարկել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին։


ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և միջազգային առևտրի դյուրացման գործում։


Քննարկվել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առաջընթացը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները, ներկայացվել են գրանցված առաջընթացները, ինչպես նաև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը։