Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

«Որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը։

Արտոնյալ՝ զրոյական մաքսատուրքով արտահանման հնարավորություններից օգտվող ապրանքատեսակների ցանկում ներառված են՝

թարմ մրգեր՝ ծիրան, խաղող, դեղձ, նեկտարին, խնձոր և տանձ,
չորամրգեր՝ չամիչ,
կանաչեղեն և համեմունքներ՝ ռեհան, անանուխ, օրեգանո, խնկունի, եղեսպակ, ուրց, դափնու տերև, զաֆրան, կոճապղպեղ և այլ համեմունքներ,
խմիչքներ՝ գարեջուր, կոնյակ և բրենդի։

Բրիտանական կողմից տրամադրված՝ արտահանման համար օգտակար տեղեկատվությունը՝ ներառյալ հնարավոր ներմուծող գործընկեր ասոցացիաների վերաբերյալ, հասանելի է հետևյալ հղումով. www.mfa.am/filemanager/ATQ/ATQ.pdf»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համապատասխան ապրանքների ցանկը՝ ստորև․