Կառավարությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցով

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։


Որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Արտահերթ նիստի առաջարկվող օրակարգում ընդգրկված է յոթ օրենքների նախագծերից բաղկացած փաթեթ, որը նախատեսվում է քննարկել առաջին և երկրորդ ընթերցումներով։