«Բռնել, 44-օրյա պատերազմ են հրահրել մեր դեմ»․ Արամ Վարդևանյանն
ընդդեմ սեփական կուսակցության նարատիվի
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը
«Հանրային հեռուստաընկերության» եթերում, վերջապես, այսքան տարի անց առերեսվել է իրականությանը՝
անելով ճշմարիտ խոստովանություն։ Խոսելով Նոր
Սահմանադրության ընդունման, դրա՝ Ադրբեջանի
կողմից պարտադրված լինելու մասին՝ Վարդևանյանը պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցին,
թե՝ ինչո՞ւ են ժողովրդին խաբում, ասելով, որ նոր Սահմանադրության ընդունմամբ Ալիևն
է որոշելու է մեր նիստուկացը։ «Դուք իրանց (Ադրբեջանին-խմբ․) ինչի՞ եք հավատում։ Ի՞նչ են արել, որ հավատաք։ Բռնել են,
44-օրյա պատերազմ են հրահրել մեր դեմ, հազարավոր զոհեր են մեզ տվել, դրանից հետո Արցախը
հայաթափել են։ Դրանց ի՞նչն եք հավատում»,-ի պատասխան հաղորդավարի հարցի՝ ազդարարել
է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցը։
Ուշագրավ է, որ Արամ
Վարդևանյանը կարկառուն ներկայացուցիչն է այն
կուսակցության՝ ՈՒՀԿ-ի, որը այս ողջ ընթացքում կառավարող ուժի ղեկավարին էր մեղադրում
«երեք պատերազմ բերելու մեջ», անվանում «եռապատերազմի» կուսակցություն՝ նկատի
ունենալով, որ այդ թվում 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանն է «հրահրել»։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին 44-օրյա պատերազմը «բերելու» մեջ Վարդևանյանը
մեղադրում էր նաև 2022 թվականին, տխրահռչակ «Դիմադրության շարժման» օրերին, միայն թե՝
որպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Փաստորեն, «ուժեղ»-ական դառնալուց հետո
Վարդևանյանի մոտ գիտակցության պայծառացում է տեղի ունեցել ու նա սկսել է ճշմարտությունն
ասելը գերադասել սեփական պետության դեմ կեղծ ցուցմունք տալուց՝ տալով «պատերազմը հրահողի» անունը։ Գովելի է, ինչ խոսք։
Ինչպես ասում են՝ «Так держать!»։
Մնում է հուսալ, որ կուսակցության նարատիվներից մեկը ջախջախելու
համար ԱԺ փոխնախագահը «շտռաֆի» չի ենթարկվի՝ դրանից բխող հետևանքներով։