Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ

Նոյեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։


Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի վարորդի ինքնությունը։