Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով 2026 թվականի նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Ա. Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ա. Շ.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար և դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման: