«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի աշխատակցին դանակահարել են

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։


Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84 հասցեում գործող «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, և կա դանակահարված քաղաքացի։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Hongqi ավտոմեքենայի վարորդ Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Մ.-ն ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանութուն է ունեցել Վահան Հ.-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Վ. Հակոբյանին։


Վարդան Մ.-ն ձերբակալվել է: