Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը հանդիպում է ունեցել Քենիայի արտաքին և սփյուռքի գործերի նախարարության սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղար Ռոզելին Նջոգուի հետ։
Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությանը։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև փորձի փոխանակման հնարավորություններին և համագործակցության զարգացման հեռանկարներին։