Իսրայելը կորցնում է միջազգային հանրության աջակցությունը. Նեթանյահուն պետք է փոխի իր քաղաքականությունը. Բայդեն
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակայնորեն ընդունել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների միջև առկա են տարաձայնություններ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի շուրջ: ԱՄՆ նախագահի կարծիքով, հայտնում է CNN-ը, Իսրայելը, շարունակելով ռմբակոծել Գազայի հատվածը, կորցնում է միջազգային հանրության աջակցությունը, և հարկ է, որ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը փոխի իր մոտեցումը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի շուրջ։
Այժմ, հայտարարել է Բայդենը՝ ելույթ ունենալով 2024 թվականի իր նախընտրական քարոզարշավի դոնորների հետ հանդիպմանը, Իսրայելը վայելում է աննախադեպ աջակցություն ամբողջ աշխարհում, բայց «սկսում է այն կորցնել ոչ ընտրողական ռմբակոծությունների պատճառով»:
ԱՄՆ նախագահը կարծում է, որ Նեթանյահուն պետք է փոխի իր քաղաքականությունը։ Սակայն, Բայդենի կարծիքով, դա անել հեշտ չի լինի իր կառավարության անդամների դիրքորոշման պատճառով, որը «Իսրայելի պատմության մեջ ամենապահպանողականն է»: