Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Նոյեմբերի 10-ին՝ առավոտյան 07:55-ի սահմաններում, 1980 թվականի ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08:30-ի սահմաններում շտապօգնության աշխատակիցները արձանագրել են կենսաբանական մահը»,- հայտնել է նա: