Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 30-րդ համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Conference 2026) պաշտոնական բացման արարողությանը և դրան հաջորդած միջոցառումներին։


WAIPA-ն միջազգային կառույց է, որը միավորում է աշխարհի ավելի քան 110 երկրի 130-ից ավելի ներդրումների խթանման գործակալություն՝ նպաստելով միջազգային ներդրումային համագործակցությանը և ներդրումների ներգրավմանը։


Համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումների խթանում՝ հանուն ընդհանուր բարեկեցության. դիմակայուն և կայուն զարգացում» խորագրի ներքո՝ միավորելով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, միջազգային կազմակերպությունների, ներդրումային և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։


Եռօրյա համաժողովին ակնկալվում է շուրջ 5000 մասնակցի ներկայություն, նախատեսված է ավելի քան 100 քննարկում և թեմատիկ նիստ։