Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ Աբու Դաբիում. կողմերը փակուղի են մտել


 

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները այսօր կշարունակվեն: Այս մասին հայտնել են ՌԲԿ-ի և ՏԱՍՍ-ի աղբյուրները:


Նոյեմբերի 10-ին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրը, կողմերի միջև հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։


Le Monde-ը գրում է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները որևէ էական արդյունք չեն տվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկումը որակել է «կառուցողական», սակայն ռուսական պատվիրակությունը, որը դեմ է արտահայտվել հրադադարի գաղափարին, չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։


Չորս ժամ տևած քննարկումներից հետո կողմերը որևէ շոշափելի առաջընթացի չեն հասել։ Մոսկվան շարունակել է դիմադրել Ուկրաինայի և նրա դաշնակիցների կողմից պահանջվող հրադադարին։


Երկարատև դիվանագիտական ​​փակուղուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը դրական է գնահատել հանդիպում անցկացնելու փաստն ինքնին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկան ​​մնում է միակ երկիրը, որը կարող է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին հավաքել բանակցությունների սեղանի շուրջը։


Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը պատերազմի դադարեցումը դարձրել է իր առաջնահերթություններից մեկը, չնայած նաև ընդունում է խնդրի դժվարությունը և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։