Դեկտեմբերի 7-ի հայտարարությունը վերահաստատում է խաղաղության պայմանագիր կնքելու երկու երկրների մտադրությունը․ Կալյուրանդ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարինա Կալյուրանդը ողջունել է Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը։

«Համատեղ հայտարարությունը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու երկու երկրների մտադրությունը», - X-ի իր էջում գրել է Կալյուրանդը՝ կից նաև հրապարակելով իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի ու Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որտեղ պատգամավորները կոչ են անում «հումանիզմի նույն ոգով ազատ արձակել մյուս հայ կալանավորվածներին և որքան հնարավոր է շուտ լուծել նաև անհետ կորածների խնդիրը»։

«Սա նշանակալի քայլ է վստահության ձևավորման ուղղությամբ, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար», - ասված է պատգամավորների համատեղ հայտարարությունում։

Աղբյուր՝ azatutyun