Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։


Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավի մեջ հանկարծամահ է եղել Լոռու մարզի բնակիչ 84-ամյա Անետա Ս.-ն։



Դեպքի մասին ոստիկանության Զվարթնոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։



Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։