Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անթալիայում ընթացող COP31 Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: