ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ
Գրիգորյանի հետ զրուցել ենք Սամվել Կարապետյանի տանը համախմբված ընդդիմության հայտարարությունների
և գործողությունների մասին։
Նարեկ Գրիգորյանը նշեց, որ նախ՝ 64,5 միլիարդի համար այդքան
ընդդիմադիրների մի տեղ հավաքվելը ծիծաղելի էր, որովհետև թեև իրենք հայտարարում էին,
որ համախմբման ծրագիրը դրանից առաջ էր, բայց երբ 64,5 միլիարդի չարաշահում կամ այդ
մասով առերևույթ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց, հավաքվեցին։
«Եվ այստեղ ամենահետաքրքիրն ի՞նչն էր. ասում էին՝ ՀՀԿ-ի հետ
կապ չունեն, Քոչարյանի հետ կապ չունեն, բայց տեսանք՝ ովքեր էին հավաքվել։ Ասում են՝
բոլոր ընդդիմադիր ուժերն էին, բայց կարծում եմ՝ այդտեղ ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն
էին, իրենց հաճո ընդդիմադիր ուժերն էին»,- ասաց պատգամավորը։
Իսկ ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը դեմ ակցիային, պատգամավորն
ասաց, որ նրանք վախենում են գնան ՀՀ քաղաքացու առջև կանգնեն և ասեն, որ իրենք օրինակ՝ ոչ-ի կողմնակից են։ Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիրներն
ընդամենն ուզում են վիժեցնել այս ամեն ինչը, բայց դա միանշանակ չի ստացվելու, որովհետև
այս խոսույթը, այդ ամեն ինչը իրենց մոտ հնացած է։
«Ինքնիշխանություն ասվածը նրանց համար չէ, նրանք չեն ցանկանում
ՀՀ ինքնիշխանությունը։ Նրանք ասում են, որ պետք է տեր ունենանք, երաշխավոր ունենանք,
պետք է էս ունենանք, էն ունենանք, և դա ցույց է տալիս, որ նրանք ուղղակի կապ չունեն
ՀՀ ինքնիշխանության և ՀՀ-ի հետ։ Իմ կարծիքով՝ իրենք չեն ցանկանում ՀՀ ինքնիշխանություն,
ՀՀ անկախություն և այլն»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան