Սինանյանն ու արք. Մաշալյանը քննարկել են ՀՀ-ի և Ստամբուլի հայ համայնքի կապերի ամրապնդման հնարավորությունները

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում է թմրամիջոց։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս տղամարդը ձերբակալվեց և իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:


Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է արդեն տեղադրված երեք, իսկ մեքենայում 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։


36-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով իրացնելու նպատակով։


Դատարանի որոշմամբ՝ նոյեմբերի 5-ին և 9-ին խուզարկություններ են կատարվել տղամարդու փաստացի բնակության վայրում և նրա մեքենայում։ Տանը հայտնաբերվել են ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան երեք գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։

36-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։