Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները նպատակահարմար են համարում նաև սահմանափակել Հայաստանի հասանելիությունը կազմակերպության գաղտնի փաստաթղթերին։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը հայտարարել էր ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Դրանից հետո Երևանը դադարեցրել էր նաև կազմակերպության անդամավճարների վճարումը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը պաշտոնապես դադարեցված չէ։