ՌԴ-ի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակում է հայտնվել հայաստանյան ընկերություն
Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների հերթական փաթեթը՝ ցուցակում առաջին անգամ ներառելով երրորդ երկրների ընկերություններին, որոնք, ինչպես կարծում է Տոկիոն, օգնել են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցները վերաբերում են 35 ֆիզիկական անձանց, 100 ընկերությունների Ռուսաստանից, ինչպես նաև յոթ ընկերությունների Հայաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից և Ուզբեկստանից: Դրանք բաժանված են մի քանի ցուցակների, որոնք հրապարակված են Ճապոնիայի ԱԳՆ և էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության կայքերում։

Ցուցակում է հայտնվել Հայաստանի «Տակո» (Taco) ընկերությունը, I JET GLOBAL DMCC և Success Aviation Services FZC-ն՝ ԱՄԷ-ից, I JET GLOBAL DMCC-ն՝ Սիրիայից, Alpha Beta Creative Industries LLC և GFK Logistic Asia LLC-ն՝ Ուզբեկստանից: Եվս նեկ ընկերություն ԱՄԷ-ից ներառված է երկրորդ ցուցակում:

Այս կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից։

Նախկինում «Տակո»-ն ընդգրկված էր նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակներում։