Ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա. Ազարյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրառում է կատարել և պաշտոնական հայտարարություն է տարածել.


Հայտարարության մեջ ասվում է.


«Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերին և դրանց ուղեկցող մեկնաբանություններին՝ հայտնում եմ, որ դրանցում ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա։


Հետևաբար, տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ։


Միաժամանակ, հորդորում եմ ներդրումային ծրագրի նախաձեռնողներին հանրայնացվող նյութերը նախապես համաձայնեցնել Երևանի քաղաքապետարանի հետ՝ բացառելու համար այնպիսի նախագծային լուծումների և պատկերների հրապարակումը, որոնք չեն անցել սահմանված քննարկման և համաձայնեցման ընթացակարգերը»։