Երևանում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, Տիտոգրադյան փողոցում բախվել են BMW և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


Սկզբնաղբյուրը հայտնում է, որ «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում։