Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ:Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպմանը:
Վարչապետի խոսքով՝ մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք ՀՀ քաղաքացիների համար. «Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ ՀՀ-ն այլընտրանք չունի։
Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»-նշել է Նիկոլ Փաշինյանը: