Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ արդեն հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները։ Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված են փաստաթղթերի տրամադրման պայմանները։