Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կհանդիպեն. այս անգամ՝ Երևանում

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։


Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծական կենտրոնի վարչության նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։


Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։