Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Մոսկվան կապ է հաստատել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուս գործընկերը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է, «Իզվեստիա»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։


«Մենք կապ ենք հաստատել Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուս գործընկերը որոշվել է՝ հարավկովկասյան ուղղությունը համակարգող ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է։ Ռուսաստանը անդավաճան կերպով հանդես է գալիս հօգուտ Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման»,- հայտարարել են գերատեսչությունում։


ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ բանակցողները կկենտրոնանան առևտրի ընդլայնման, զբոսաշրջության զարգացման, տրանսպորտային կապերի և մշակութային փոխանակումների վրա։ Նախարարությունը նոր ձևաչափը անվանել է ռուս-վրացական ուղիղ երկխոսության փաստացի վերականգնում, որը սկսվել էր 2012 թվականին և տևել գրեթե տասը տարի։