ՔԿ նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թեհրան

Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։


Թեհրան կատարած այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հանդիպելու է ԻԻՀ դատական իշխանության ղեկավարի, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, ինչպես նաև ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի հետ։