Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը»։Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։
«Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Էստոնիայի և Ռուսաստանի միջև բոլոր սահմանային անցակետերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ցախկնան նշել է, որ որոշումը կայացվել է «էստոնական պաշտպանական արդյունաբերության ընկերության դեմ դիվերսիոն հարձակումից» հետո։ Նա կարծում է, որ դրա հետևում կանգնած է ռուսական ռազմական հետախուզությունը։
Ցախնան հավելել է, որ Էստոնիայի որոշման մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի իր գործընկերներին։