ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։


Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:


Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:


Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:


Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 5-ի ԱԺԽՈ-48-Ա որոշման մեջ։