Կոտայքի մարզում գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր․ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Չարենցավան մտնող ճանապարհի հարակից այգում։


Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տրոտիլ, տարբեր տեսակի և տրամաչափի 3034 փամփուշտ, պահեստատուփեր։  


Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։  


Նոյեմբերի 12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքի հին գերեզմանատուն տանող ճանապարհին գտնվող կիսաքանդ շինությունում։ Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 45 փամփուշտ։


ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ:


Նաև հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել