Միրզոյանն ու Ռումինիայի գործընկերը քննարկել են Հայաստան-Ռումինիա գործընկերության զարգացման հարցերը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ն։


Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի այցելություններին, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ընկալմամբ։