Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հհ ԱԺ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր  ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր:  Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին:  Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը:

Հիշեցնեմ. սահմանված  նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը:
Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:

հ.գ. 
ըստ մասնագետների, լոկացիոն առումով մեր երկրը բավականին հարմար է  ֆիլմատադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կաելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ: