Հզոր երկրաշարժ Չինաստանում. կա 100-ից ավելի զոհ
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:59-ին (Երևանի ժամանակով՝ 19:59-ին), Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգում։ Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև հարևան Ցինհայ նահանգում, հայտնում է Reuters-ը։ 

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 118-ի: Ավելի վաղ հաղորդվել է 111 զոհի մասին։

Առկա տեղեկություններով՝ երկրաշարժի զոհ է դարձել 105 մարդ Գանսու նահանգում, 13-ը՝ Ցինհայ նահանգում։ Ցինհայ նահանգում կապը կորել է 20 մարդու հետ, ևս 182 մարդ վիրավորվել է։

Բացի դրանից, աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի տարածքում գործում են 1440 հրշեջներ և փրկարարներ։