Քննարկվել են սահմանային կառավարման ընթացակարգերի, գործառնական կարողությունների գնահատմանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է սահմանային կառավարման կարողությունների գնահատման առաքելության միջազգային փորձագետներին։


Առաքելությունն իրականացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային կառավարման ընթացակարգերի, ենթակառուցվածքների և գործառնական կարողությունների գնահատմանն առնչվող հարցեր։