«Հատիս» ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած քաղաքացու են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գայանե Ի․-ն է, որը նոյեմբերի 15-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արամուս գյուղի «Հատիս» ռեստորանում տեղի ունեցող հարսանեկան արարողության ժամանակ հանկարծամահ է եղել։