Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ  Ազիզյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։



Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:



ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին։