Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

Իրանի բանակը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան մարտական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող «Ալի Ալ Սալեմ» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակներին։


Ըստ բանակի հայտարարության՝ «Ալի Ալ Սալեմ» ավիաբազան կարևոր ռազմակայաններից է, օդային փոխադրումների հիմնական կենտրոնը և ռազմական ուժերի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջան մուտքի դարպասը։ Այն կենտրոնական դեր ունի տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ռազմավարության և լոգիստիկ ապահովման գործում։«Իրանի պաշտպանության հարցում մենք չենք խոնարհվում որևէ ուժի առջև։ Ընդհակառակը՝ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի մեր պատասխանը կլինի վճռական, ջախջախիչ և առանց աշխարհագրական սահմանափակումների», - հայտարարել է Իրանի բանակը:


Պայթյունների ձայներ են լսվել Բահրեյնի ամերիկյան ռազմաբազաներում։


Երկրի Ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել և մարդկանց հորդորել է պահպանել հանգստություն և պատսպարվել մոտակա ապահով վայրում։


Ըստ լրատվամիջոցների, թիրախավորվել է «Շեյխ Իսա» ավիաբազան։ Միևնույն ժամանակ Al Jazeera-ն հաղորդում է, որ Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են իրանական օդային հարձակումը հետ մղելու մասին։