Քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ԻԻՀ նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Գրիգոր Հակոբյանը:


Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ երկարամյա համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։


Այնուհետև Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։


Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդին։


Կողմերն ընդգծել են նախորդ շաբաթ Երևանում կայացած ՀՀ-ԻԻՀ միջկառավարական նիստի հաջող ընթացքը, ինչպես նաև դրա շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման կարևորությունը։

ԻԻՀ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։