2028թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները․ ինչպես քվեարկել

2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։


Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն և հրապարակել քվեարկության կարգը։


«Ինչպե՞ս քվեարկել․

Այցելել քվեարկության առցանց հարթակ
Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին
Լրացնել պահանջվող տվյալները
Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով


Կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել միայն մեկ անգամ՝ ընտրելով մեկ համայնք։ Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։


Քվեարկությանը մասնակցելով՝ հնարավորություն ունեք աջակցելու ձեր նախընտրած քաղաքին և նպաստելու այնտեղ երիտասարդական միջավայրի զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։


Մասնակցե՛ք քվեարկությանը հենց այս պահին։

Առցանց քվերակության հղումը՝ erit.am/am/youth-capital-info»,- ասվում է հաղորդագրության մեջ։