Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
«Քննարկեցինք պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր»,- հրապարակած տեսանյութին կից գրել է Պապիկյանը։