ԱՄՆ Սենատը մինչև տարեվերջ չի հասցրել համաձայնեցնել Ուկրաինային ֆինանսական լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը
ԱՄՆ Սենատը մինչև հաջորդ տարվա սկիզբ չի քվեարկի Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ օգնություն տրամադրելու, ինչպես նաև երկրի հարավային սահմանին անվտանգության ուժեղացման հետ կապված միջոցառումների փաթեթին, հայտնում է Reuters-ը։

«Դեկտեմբերի և հունվարի արձակուրդների ընթացքում մեր բանակցողները շատ մանրակրկիտ աշխատանք կկատարեն, և մեր նպատակն է ինչ-որ բան անել մեր վերադարձից անմիջապես հետո»,- լրագրողներին ասել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը:

Տեղեկությունն այն մասին, որ համաձայնությունը ձեռք չի բերվի մինչև տարեվերջ, հաստատել է նաև Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Թյունը։ «Դեմոկրատները հասցրել են այն պահին, երբ Ծննդյան տոներից առաջ այլևս անհնար էր հասնել սահմանային անվտանգության հարցով որևէ էական պայմանավորվածության»,- հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ, Սենատում երկու կուսակցությունների առաջնորդներ Չակ Շումերը և Միթչ Մաքքոնելը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ բանակցողները հասել են «հուսադրող» առաջընթացի, սակայն իրենց դեռ չի հաջողվել լուծել որոշ «բարդ հարցեր»։